Կարծիք

23.04.2019 11:34


Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը

Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը

Մեկ տարի առաջ այս օրերին եղանակն այնքանով էր տաք ու բարենպաստ, որ փողոցներում չէին լռում վուվուզելներն ու թմբուկները: Ամբողջ քաղաքը, կարծես, դիվահարված` միաբերան գոչում էր Մերժիր Սերժին: Կառավարության կաբինետներում շշուկով էին արտաբերում` Մերժիր Սերժին ու ողջ հոգով աջակցում դրսում հավաքվածներին: Ինքս Սերժին հավան չլինելով` սրտիցս արյուն էր կաթում երկրին մոտեցած անորոշության պատճառով: Կողքինիս հարցնում էի` լավ, Սերժին մերժում եք, որ ում բերեք: Ասում էր` ով ուզում է լինի, միայն թե Սերժը չլինի: Ամեն երեկո, երբ պառկուկմ էի քնելու, հարևան շենքերից կախվում էին տնային տնտեսուհիները և շերեփներով չխկչխկացնում կաթսաներին:

Փողոց ելածները հասան հաջողության: Սերժը հրաժարական տվեց, ու այդ օրը, երբ ես քայլելով գնում էի տուն, ամբողջ փողոցը` հպարարակից մինչև Ռոսիա կինոթատրոնի տարածք, դրված էին հյուրասիրությամբ լի սեղաններ, լի էին գինու և շամպայնի բաժակները, քաղցրավենիքը, ոմանք նույնիսկ սարերից ձյուն էին բերել և ձնագնդի էին խաղում: Իմ զգացողությունները ծայրաստիճան ծանր էին:

Անցել է մեկ տարի: Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը: Մնացյալ փոփոխությունները բացասական են` հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ, բազմացել են գործ տվողներն ու կլյաուզնիկները, սննդամթերքն ու կոմունալ վճարները թանկացել են, գեյերն ու աղանդավորները մեջտեղ են եկել, եղեկեցին հալածվում է, այլախոհությունը հալածվում է, ընդդիմադիրները համարվում են ազգի թշնամի, երկրորդ նախագահը բանտում է, Արցախի հաղթանակները նվաստացված են, ղարաբաղյան հիմնահարցը դոփում է տեղում:

Ինքս առաջին չորս ամիսը որոշակի հույսեր ունեի այսպես կոչված հեղափոխության հետ, բայց հրապարակի համեստ տղաները աչքիս առաջ լկտիացան: Նրանց ստեղծած մթնոլորտը այլևս անտանելի էր կառավարությունում, որը վերանվանվել էր վարչապետի աշխատակազմ, և ես ինքնակամ դիմում գրեցի ու հեռացա:

Այսօր ես մեծ վտանգ եմ զգում Հայաստանի համար` ի դեմս գործող իշխանության: Այսօր ես ընդդիմադիր եմ, բայց երբեք չեմ ասի` Նիկոլը թող գնա, ով ուզում է լինի: Նիկոլից շատ ավելի խելագարները կան, որոնցից պետք է զգուշանալ: Ես ունեմ իմ ֆավորիտը, բայց գրագետ ու նվիրյալ ցանկացած մեկին կողջունեմ, եթե իմանամ` տնտեսություն է զարգացնելու:

Առայժմ Քոչարյանից բացի մարդ չեմ տեսնում:
Բայց մի բան հաստատ գիտեմ` ձեր այն խմած շամպայնը թթվելու է ձեր վրա, քանի որ ուժեղ հիասթափություն եք ապրելու: Եվ քանի որ արդեն պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը դրոշակ դարձրած իշխանությունն ինքն է՝ ի դեմս Դավիթ Սանասարյանի, մեղադրվում կոռուպցիայի մեջ, ուրեմն հաստատ հիասթափվելու եք և ձեր այն մեկ տարի առաջվա շերեփներով խփեք ձեր դատարկ գլուխներին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը