Կարծիք

30.04.2019 14:00


Ամեն փայլուն բան ոսկի չէ...

Ամեն փայլուն բան ոսկի չէ...

Էն գլխից պարզ էր, որ Նիկոլենք պետք է շահարկեին Ռուսաստանի վարչապետի այցը` ներկայացնելով դա որպես դիվանագիտական խոշոր հաղթանակ. հայ-ռուսական հարաբերությունների՝ առավել քան երբեւէ ջերմ, անկեղծ, ազնիվ, թափանցիկ, մի խոսքով`անամպ լինելու «իրեղեն ապացույց», որի դեմ խաղ չկա։ Եվ այդպես էլ անում են...
Մինչդեռ սա անխուսափելի, անգամ պարտադրված «պլանային» այց է. Մեդվեդեւը ուզեր-չուզեր, գալու էր`մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Չէ՛ր կարող չգալ, քանզի ի պաշտոնե ներկայացնում է Ռուսաստանը Ռուսաստանի շուրջ, կարելի է ասել` Ռուսաստանի հովանու ներքո ձեւավորված այդ կառույցում։
Իրողությունն այն է, որ ապրիլ-մայիսյան «թավշյա» իշխանափոխությունից հետո մի տարի է անցել, բայց բախտի բերմամբ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը պետական կամ պաշտոնական այցով չի եղել Ռուսաստանում։ Ոչ էլ Ռուսաստանի նախագահը կամ վարչապետն են պաշտոնական այցով ժամանել Հայաստան. անգամ այն դեպքում, երբ շարունակում են մնալ այն համոզման, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն այլընտրանք չունեն՝ անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը։
Կարող էր, չէ՞, նույն Մեդվեդեւն իր առաջին այցելությունը համատեղել պաշտոնական այցի հետ. դա ընդունված պրակտիկա է միջպետական հարաբերություններում, բայց եկեք տեսեք, որ դա էլ չի արել։
Մնացածը լիրիկա է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը