Աշխարհ

02.05.2019 17:26


Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի զինված ուժերը կրկին հրթիռակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դիրքերը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հրթիռակոծվել են Զափ, Քանդիլ, Ավաշին-Բասյան շրջանները։ Գործողության ընթացքում ոչնչացվել են քուրդ զինյալների պատկանող թաքստոցներ, զինապահեստներ։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս գլխավոր ռազմաբազան գտնվում է հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանի լեռներում։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը