Կարծիք

02.05.2019 22:15


Ստացվում է՝ մեկ գլուխ խոշոր եղջերավորը վաճառվել է մոտ 10 հազ 450 դոլարով

Ստացվում է՝ մեկ գլուխ խոշոր եղջերավորը վաճառվել է մոտ 10 հազ 450 դոլարով

Ինձ միշտ հետաքրքրել է՝ մեր պաշտոնյաները վիճակագրական պաշտոնական տեղեկատվություն կարդո՞ւմ են, թե ոչ։ Առ այսօր պատասխան չունեմ։ Տեսեք, ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասել է, որ «անցած տարի, իրենց հաշվարկներով, Հայաստանից վաճառվել է մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն»։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018-ին մեր երկրից արտահանվել է 1 մլն 41 հազար 560 դոլարի խոշոր եղջերավոր անասուն (կենդանի)։ Եթե համարենք, որ երկու աղբյուրն էլ ճիշտ է, ապա մեկ գլուխ խոշոր եղջերավորը վաճառվել է մոտ 10 հազար 450 դոլարով։ Բայց մի՞թե աշխարհում նման գներ կան։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը