Կարծիք

03.05.2019 19:18


100 տոկոսով «կատարված» խոստումների շարքից

100 տոկոսով «կատարված» խոստումների շարքից

2017 թ. ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի գործընկերների հետ տանիքից տանիք թռչկոտելով` կոկորդ էր պատռում. «Ո՛չ մահվան վերելակներին, ո՛չ հուսահատության գազելներին»։

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետի թեկնածու նշանակված Կարգին Հայկոն իր հերթին, ի շարս օպերատիվ լուծում պահանջող վեց հիմնական խնդիրների, խոստանում էր բարեկարգել մահվան վերելակներն ոււ հպարտ քաղաքացուն ազատել մահվան վերելակներից։

Ի՞նչ ունենք այսօր։

Մահվան վերելակներն իրենց տեղում են (ոչինչ, որ ավելի են մաշվել եւ ավելի շուտ-շուտ են փչանում)։ Ավելին` քաղաքապետարանը մոտ կրկնակի կրճատել է վերելակների վերանորոգման եւ քաղաքային տրանսպորտի բարելավման ծախսերը, փոխարենը գրեթե նույնքան ավելացրել է պարգեւավճարների ֆոնդը։

Հուսահատության գազելներն էլ մի տեսակ ավելի տխուր ու հուսահատ են դարձել` հերիք չէ, դեռ մի բան էլ նազուտուզ են անում` ուշ-ուշ են գալիս, բերնեբերան լիքը երկտակ ծալված, իրար «գիրկ նստած», պիկ ժամերին միմյանց հրմշտող հպարտ քաղաքացիներով, ու ամեն կանգառում չեն կանգնում։

Իսկ դուք ասում եք` Նիկոլը չի կատարել իր բոլոր խոստումները...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը