Կարծիք

04.05.2019 15:20


Աննախադեպ արդարադատությունը գալու է շատ շուտով

Աննախադեպ արդարադատությունը գալու է շատ շուտով

Այսպիսով, շուտով հայ հանրությունը ականատես կդառնա մի հսկայական, պատկերավոր շոու-ծրագրի, որի անունը կլինի «դատավարություն մարտի 1-ի գործով»: Այն իր ծավալներով և դեկորացիաներով կգերազանցի անգամ Մայքլ Ջեքսոնի կամ Դեվիդ Կոպերֆիլդի շոուները, քանի որ այստեղ բեմադրող ռեժիսորը անձամբ Նիկոլ Փաշինյանն է՝ շոուների անգերազանցելի կազմակերպիչը:

Նա կարողացավ հեղափոխության անվան տակ շոու անցկացնել՝ դըմփ-դըմփ-հու կագախոսով, բայց այս անգամ նրա շոուն կապված է արդարադատության, ավելի ճիշտ՝ նրա բռնաբարման հետ:

Նիկոլի թեթև ձեռքով մեր իրավաբանները, քննիչները, դատախազներն ու դատավորները դարձել են տիկնիկային թատրոնի դերասաններ, որոնց ինքը կառավարում է թելերի օգնությամբ: Իհարկե, կան այնպիսինները, որոնք նրա ձեռքում խաղալիք չեն դարձել, պահպանել են մարդկային գիտակցությունն ու արժանապատվությունը: Բայց նրանք, ովքեր իրենից կախման մեջ են, այսօր քաղաքական պատվեր են իրականացնում մարտի 1-ի գործով:

Շրջահայաց մարդիկ հասկանում են, որ ոչ մի շոու երկարատև լինել չի կարող: Իսկ արդարադատության հետ խաղալը լինելու է կործանարար հենց իրենց՝ խաղացողների և բեմադրիչների համար: Եթե հիմար ամբոխը այսօր ծափահարում է թատերական ներկայացմանը, շատ շուտով լայն բացված աչքերով ու բերաններով հետևելու է, թե ինչպես է ոտքի կանգնում իրական Ֆեմիդան՝ իրական արդարադատությունը:

Եվ դա արդեն լինելու է աննախադեպ արդադադատություն, ճշմարտության վերականգնում և հաստատում: Այսօրվա օրենք ոտնահարողներն աննախադեպ կերպով և մեկ առ մեկ պատասխան են տալու օրենքի առաջ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը