Աշխարհ

06.05.2019 11:30


Հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի «սև արկղերը»

Հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի «սև արկղերը»

Հայտնաբերվել են մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրԷջքի ընթացքում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Երկու արկղերն Էլ հայտնաբերված են: Դրանց վիճակը պետք Է ճշտվի: Ենթակա են արդյոք դրանք վերծանման՝ պարզ կլինի դրանք բացելուց հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը վթարային վայրԷջք Է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել Էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել Է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է մի քանի մարդ:

Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան»):

Այս խորագրի վերջին նյութերը