Կարծիք

08.05.2019 15:20


Վերջապես, ի՞նչ է ուզում Սորոս պապիկը

Վերջապես, ի՞նչ է ուզում Սորոս պապիկը

Գլոբալ էլիտաները ստեղծում են պոստմոդեռնիստական գլոբալ կայսրություն (գլոբալ օլիգարխատ), որը, ի տարբերություն մոդեռնիստական կայսրությունների, չի ունենա մետրոպոլիա, կլինեն մի քանի արտոնյալ զոնաներ (տարածքներ), բայց դրանք չեն լինի դասական իմաստով մետրոպոլիաներ: Իսկ մնացած ամբողջ աշխարհը կբաժանվի զոնաների (նաև ենթազոնաների), որոնք սկզբնական ժամանակահատվածում հիմնականում կհամապատասխանեն այսօր գոյություն ունեցող պետությունների տարածքներին: Հիմա գտնվում ենք այդ պրոցեսի առաջին փուլում, հիմա արվում է ամեն ինչ, որպեսզի պետությունները կորցնեն իրենց սուվերենությունն ու ազգային մենթալությունը և վերածվեն սովորական վարչատարածքային միավորների, կամ ավելի ճիշտ՝ զոնաների, որոնցում կկառավարեն մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնք կնշանակվեն գլոբալ էլիտաների կողմից: Սկզբնական փուլում այդ կառավարիչներին իբրև թե կընտրեն զոնայի բնակիչները, սակայն իրականում այդ ընտրություններն ընդամենը ժողովրդավարության իմիտացիաներ են լինելու, քանի որ ստեղծվելու է այնպիսի համակարգ, որ ընտրվելու շանսեր ունենալու են բացառապես գլոբալ էլիտաների կողմից նշանակված մարդիկ և կուսակցությունները, ու արդյունքում ով էլ որ ընտրվի, միևնույնն է, նա կլինի նույն տերերի կամակատարը: Ահա այս նպատակով է, որ քաղաքացիության ու ընդհանրապես մարդու իրավունքների և ազատությունների գաղափարները հիմա ամեն կերպ ուզում են հակադրել ազգության գաղափարին, որն արդեն իսկ անհեթեթություն է, ինչպես նաև ազգայինն ասոցացնում են հետադիմության ու անիրավության հետ:

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը. բանն այն է, որ, օրինակ, Սորոս պապիկի թեման այսօր Հայաստանում շատ է չարչկվում, սակայն մարդիկ իրականում չգիտեն, թե ով է նա ու հանուն ինչի է գործում: Ասեմ ձեզ, որ նա այն բազմաթիվ գործիչներից մեկն է, որն աշխատում է իմ կողմից վերը նշված գլոբալ էլիտաների (անդրազգային ֆինանսատնտեսական կառպորացիաներ) մոտ՝ նպաստելու համար ազգային սուվերենությունների կործանման և հասարակությունների դեստրուկտուրիզացման գործընթացին, ու հենց դա է պատճառը, որ, այսպես կոչված, Բաց հասարակության ադեպտները թիրախավորում են հիմնականում ազգային գաղափարախոսություններն և հասարակությունները ստրուկտուրավորող ինստիտուտները, մասնավորապես ընտանիքի ինստիտուտը: Այդ, այսպես կոչված, Բաց հասարակության կոնցեպտը կառուցված է բոլորովին կեղծ ելակետային դրույթների վրա ու մանիպուլատիվ կերպով շեշտը դնելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա՝ իրականում անում է ուղիղ հակառակը, քանի որ գլոբալ պոստմոդեռնիստական կայսրության ամենամեծ թշնամին իսկական քաղաքացիական հասարակություններն են, որտեղ մարդիկ իրավատեր են ու նախանձախնդիր իրենց ֆիզիկական ու մենթալ տարածքների պաշտպանության առումով:

Հիմա աշախարհում դեռ գոյություն չունի մեկ կենտրոնից կառավարում, որովհետև չնայած հանգամանքին, որ գլոբալ էլիտաները շատ հարցերում համակարծիք են, ու իրենց նպատակները մեծ մասամբ համընկնում են, սակայն, այնուամենայնիվ, նրանք դեռ չեն կարողանում մեկ միասնական ճակատ ձևավորել, քանի որ իրենց ներսում դեռ շատ ուժեղ շահերի բախում կա: Մյուս կողմից էլ, շատ երկրներում քաղաքացիական հասարակաությունները դեռ բավականին ուժեղ են, հատկապես արևմտյան աշխարհի երկրներում, ու նրանց կոտրելը այնքան էլ հեշտ չի, էլ չեմ խոսում այն մասին, որ կան նաև երկրներ, որոնց մոտ չնայած քաղհասարակությունները թույլ են զարգացած, սակայն ազգային էլիտաները բավականին չկամությամբ են գնում գլոբալ էլիտաների հետ համագործակցության ու հետամուտ են իրենց ազգային սուվերենություններին: Ահա սրանք են պատճառները, որ դեռ Երկիր մոլորակի վրա չի կայացել գլոբալ օլիգարխիկ կայսրությունը, սակայն գործընթացները գնում են, ու, այս ամենի համատեքստում, հիմա աշխարհում տեղի են ունենում այնպիսի գեոքաղաքական խմորումներ, որտեղ ամենաանպաշտպան կարգավիճակում կհայտնվեն այն երկրները, որոնք չունեն ոչ կայացած քաղհասարակություն, ոչ էլ կայացած ազգային էլիտա: Հայաստանը դրանցից մեկն է, մեր երկիրը շատ փոքր է, բնակչության թվաքանակը ինքնակազմակերպվելու համար շատ հեռու է պահանջվող կրիտիկական մասսան ապահովելու մակարդակից, մեր պետական ինստիտուտները, քաղհասարակությունն ու էլիտաները կայացած չեն, ու այս ամենը բերում է նրան, որ մենք, այսօրվա դրությամբ, ի վիճակի չենք կոնսոլիդացնել բավարար ռեսուրս ինքնապաշտպանվելու համար, հետևաբար գտնվում ենք արտաքին կառավարման ներքո. կամ մոդեռնիստական (դարն անցած) կայսրություն կառուցող Մոսկվայի կողմից ենք կառավարվում, կամ էլ պստմոդեռնիստական գլոբալ կայսրություն կառուցող կլաններից մեկի կողմից (բնականաբար, երկուսն էլ իրենց էությամբ հակահայկական են): Մեկ տարի առաջ մոսկովյան կենտրոնը Հայաստանը զիջեց այդ կլանին, հետևաբար այն մարդիկ, որոնք հիմա ղեկավարում են Հայաստանը, գործելու են գլոբալ կայսրության կոնցեպտի տրամաբանության մեջ, իսկ դա միանշանակորեն ապազգայնությունն է, ավանդական արժեհամակարգի ոչնչացումը և քաղաքացիների իրավունքների ավելի ու ավելի սահմանափակումը:

Այնպես որ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որպեսզի անհիմն տեղը չզարմանան ու, առավել ևս, չտարակուսեն, եթե մեր այսօրվա իշխանությունները հետամուտ չլինեն մեր ազգային շահերին ու արժեքներին, կամ եթե մարդու և քաղաքացու իրավունքներից խոսելով՝ իրականում գործեն այդ նույն իրավունքների դեմ, և այլն: Օրինակ՝ պետք չի զարմանալ, որ նոր իշխանությունների թիկունքում կանգնած, այսպես կոչված, քաղհասարակությունն ու տարատեսակ իրավապաշտպանները (որոնք իրականում ոչ մի կապ չունեն քաղհասարակություն և իրավապաշտպանություն հասկացությունների հետ) մարդու իրավունքների պաշտպանությունը հանգեցնելու են բացառապես հոմոսեքսուալություն պրոպագանդելուն, կամ, ասենք, կանանց ու աղջիկների միջավայրում պոռնկաբարո վարք պրոպագանդելուն, նույնը նաև տղաների պարագայում, իսկ երեխաների իրավունքների պաշտպանության անվան տան ամեն կերպ փորձելու են հոգեբանական բռնության ենթարկել վերջիններիս, և այդպես շարունակ, որովհետև, բազմիցս արդեն ասվել է, որ համաշխարհային կայսրություն ստեղծելու համար հարկավոր է ստեղծել մարդու նոր տեսակ՝ բարոյազուրկ, անցեղ, անհայրենիք ու անմշակույթ տեսակ, որը զուրկ է պատմական հիշողությունից ու ավանդական արժեհամակարգից, և այդ տեսակը պիտի համալրի գալիք գլոբալ օլիգարխատի միլիոնավոր ու միլիարդավոր ստրուկների բանակը:

Այնպես որ, մի բան լավ պիտի գիտակցենք ու հասկանանք, որ եթե այսօրվա մեր իշխանավորների մեծ մասը այդ, այսպես կոչված, Բաց հասարակության (Սորոս պապիկի «օրհնանքը» ստացած) ու նմանատիպ այլ կառույցների մամլիչով անցկացված կադրերն են, ուրեմն մտածել ու հուսալ, որ իրենք կարող են որևէ լավ բան անել մեր երկրի ու ժողովրդի համար, մեղմ ասած, ուղղակի անխելքություն կլինի:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը