Կարծիք

13.05.2019 15:59


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանավո՞ր է, թե՞ դատարանի «մտերիմը»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանավո՞ր է, թե՞ դատարանի «մտերիմը»

Հենց հիմա ներկա եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում Նախագահ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությանը։ Դատական նիստը մեկնարկեց մի ուշագրավ իրադարձությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատական նիստերի դահլիճ ներս մտավ Դատարանի համար նախատեսված դռնով, մինչդեռ պաշտպաններն ու մեղադրանքը պաշտպանող մնացյալ դատախազները նիստերի դահլիճ մուտք գործեցին դատավարության մասնակիցների համար նախատեսված ընդհանուր դռնով։

Այսպիսով օբյեկտիվ կասկած է առաջանում առ այն, որ Գլխավոր դատախազն ու Դատարանը գուցե «մտերի՞մ» են, այլապես հարց է՝ ինչպե՞ս է առհասարակ Գլխավոր դատախազը մուտք գործել դատարանի շենք այլ մուտքով, ինչպե՞ս է մուտք գործել նիստերի դահլիճ Դատարանի համար նախատեսված դռնով և ինչո՞ւ։ Ավելին՝ պաշտպանների՝ Դատարանին ինքնաբացարկ ներկայացնելու համար հայտարարված ընդմիջման ժամանակ Արթուր Դավթյանը կրկին հեռացավ Դատարանի համար նախատեսված դռնով՝ նա ինչ է՝ կալանավո՞ր է, թե՞ դատարանի աշխատակից, օրինակ՝ գործավար, նիստերի քարտուղար, դատավորի օգնական կամ գուցե համատեղության ուղեկցող գումարտակում է ծառայո՞ւմ։

Ինչևէ, նախագահ Քոչարյանի վերաբերյալ դատաքննությունը, փաստորեն, մեկնարկեց մեղադրող կողմի ակնհայտ ամենաթողության, Դատարանի՝ այդ ամենի վրա, կարծես թե, աչք փակելու պայմաններում...

Հ.Գ. Ընդմիջումը դեռ չի ավարտվել ու հետաքրքիր է՝ Գլխավոր դատախազն ու դատավորը հիմա միասի՞ն են, թե՞ ոչ, սրճո՞ւմ են, թե՞ թեյում։

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը