Լրահոս

31.03.2010 17:53


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատվիրակությունը պաշտոնական այցով Թուրքիայում է

 Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պատվիրակությունը՝ Ռազիմ Մեխտիևի գլխավորությամբ, պաշտոնական այցով Թուրքիայում է։

Ինչպես հաղորդել է «1news.az»-ը, հղում անելով թուրքական աղբյուրներին, պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանը, արտաքին կապերի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։

Ապրիլի 1-ին նշված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնատար այլ անձանց հետ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը