Քաղաքական

18.05.2019 16:30


Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հիմք ընդունելով անձնական երաշխավորությունը՝ փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարան էին ժամանել նաև Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում էր․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,-ասվում է երաշխավորության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը