Կարծիք

18.05.2019 15:40


Ստյոպա Սաֆարյանը դարձավ սովորական վախկոտ սուտասան

Ստյոպա Սաֆարյանը դարձավ սովորական վախկոտ սուտասան

Երեկ Առաջին-ով «Խաղի կանոններ» հաղորդումն էի դիտում՝ Գառնիկ Իսագուլյանի և Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ։ Ինչ-որ մի պահի կրքերը բորբոքվեցին, ու Իսագուլյանը նշեց, թե Սաֆարյանը լավ կաներ՝ Արցախյան պատերազմում իր դուխը ցույց տար։ Դրան ի պատասխան՝ Ստյոպան հայտարարեց, թե ինքն էլ կարող է թվարկել, թե ինչ զոհողությունների է գնացել ու ինչ կորուստներ ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ։ Կոնկրետացնելով՝ նշում է, որ ապրել է Տավուշում՝ պատերազմի մեջ։ Իսագուլյանի ճշտող հարցին, թե ի՞նչ էր նա անում այդ ժամանակ, հետևում է պատասխան.

«Ինչ պետք է աներ 14 տարեկան երեխան։ Ապրում էի պատերազմում»։

Թվում է, թե շատ տրամաբանական է, մինչև թվերի մեջ չես խորանում։ Ստյոպա Սաֆարյանը ծնվել է 1973 թվականին։ 1990-ին ընդունվել է համալսարան։ Արցախյան պատերազմի հիմնական ժամանակահատվածը, ինչպես հայտնի է, ընկնում է 1992-1994 թվականներին։ Այսինքն, 19-21 տարեկան Ստյոպան ուսում էր ստանում համալսարանում։ Դա այն ժամանակ, երբ, օրինակ, եղբայրս՝ 1975թ. ծնված, լինելով առաջին կուրսի ուսանող, թողնում է ուսումը ու ինքնակամ գնում պատերազմ 17 տարեկանում (երբ Ստյոպան 19 էր, էէէէ, 14)։

Իհարկե, Ստյոպա Սաֆարյանը Ռեմբոյի հետ մինչ սա էլ չէր ասոցացվում, բայց հիմա դարձավ սովորական վախկոտ սուտասան։ Այսքանը...

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը