Կարծիք

20.05.2019 16:40


Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են

Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են

Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը: Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները՝ զուգորդված երեկ և այսօր դատական իշխանության նկատմամբ ոտնձգությամբ, իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական:

Այժմ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության բանալին պատշաճ իրավական ընթացակարգերի հիման վրա դատավորի կարգավիճակ ստացած ու դատավորի գործառույթ իրականացնող ՀՀ քաղաքացիների մոտ է: Նրանց կողմից՝ իրենց սահմանադրական իշխանության նկատմամբ նետված բացահայտ մարտահրավերին չարձագանքելու դեպքում դատական գործընթացներին մասնակից յուրաքանչյուրի համար փաստացի իրավունք կստեղծվի՝ պնդելու, որ իր նկատմամբ գործել է իշխող քաղաքական ուժի կամքը և ոչ թե իրավունքը։

ՀՀ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը