Կարծիք

21.05.2019 11:00


Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում

Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում

Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում: Երեկվա դատարանների շրջափակման նպատակը հենց դա էր: Ակնհայտ շտապում են, որովհետև հասկանում են, որ ժամանակը քիչ է, կես տարուց արդեն կարող է իշխանություն չունենան: Սորոսականների շահը պարզ է` լիքը փող կաշխատեն տարբեր գրանտեր և խորհրդականներ ԱՄՆ-ից բերելով, որովհետև Հայասատնում մասնագետ չկա: Նիկոլականներն էլ միամիտ մտածում են, որ դա նրանց թույլ կտա «կուլակաթափել» նախկին ռեժիմի հարստացած պաշտոնյաներին և օլիգարխներին, և մի ձև ձգել գոնե այս տարի:

Սրանք էնքան անխելք են ու միամիտ, որ չեն հասկանում, որ առաջին իսկ փորձը նման օրենքներ անցկացնելու կբերի կապիտալի և մարդկանց այնպիսի արտահոսքի Հայաստանից, որ մեր առանց դրա էլ հազիվ շնչող տնտեսությունը և բանկերը պարզապես կփլվեն ու փլատակների տակ կմնա սովորական ժողովուրդը: Ներդրումների մասին արդեն կարաք մոռանաք մոտակա մի քանի տարով:

Արա լավ, ձեր մեջ գոնե 1 հոգի խելքը գլխին մարդ չկա՞, որ ձեզ էս էլեմենտար բաները բացատրի: Մհերը Գրիգորյան, Ջավադյան Արթուրը խելացի մարդիկ են, իրենց հետ գոնե խորհրդակցեք:

Դե նախիրն էլ ծափ է տալիս, որովհետև անգրագետ է, չգիտի որ իրանց գլխին է դա վերջում կոտրվելու, որ հենց նրանք են մնալու առանց փող ու վարկերի տակ:

#դեբիլների_ապստամբություն

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը