Կարծիք

22.05.2019 10:50


Ի՞նչ է պետք պետություն կործանելու համար

Ի՞նչ է պետք պետություն կործանելու համար

Ի՞նչ է պետք պետություն կործանելու համար: Այո՛, ճիշտ մտածեցիք՝ ատելությամբ վարակված հասարակություն և խելագար առաջնորդ:
Երկուսին էլ տարիներով աճացրեցին, մեծացրեցին, հասունացրին ու գցեցին մեր ջանին:
Կոռուպցիայի դեմ պայքարը շղարշ է ընդամենը, որ Ամերիկան ինչ ուզի՝ անի այս երկրում:
Հաճախ ենք գրում, որ Նիկոլն անձնական վրեժ է լուծում Ռոբերտ Քոչարյանից: Իհարկե, դա այդպես է, բայց Նիկոլին Արևմուտքն էլ է հրահրում՝ չեզոքացնել երկրորդ նախագահին, քանի որ վերջինս հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից է: Իսկ ԱՄՆ-ին պետք է ամեն գնով կտրել, պոկել Հայաստանը Ռուսաստանից և հասնել վերջնական նպատակին՝ դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան ՀՀ-ի տարածքից:
Նիկոլը՝ որպես խամաճիկ, Սորոսի Լարիսայի ձեռքում է: Եվ «ժողովրդավարություն» գոռալով՝ Նիկոլն ու Լարիսան մեզ տանում են դեպի ամենաանբարո դիկտատուրան:
Հ.Գ. Արցախի հանդեպ քայքայիչ քաղաքականությունը, որ վարում է Նիկոլը, իմ խորին համոզմամբ, նույնպես թելադրվում է Արևմուտքից:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը