Աշխարհ

22.05.2019 15:25


Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ու լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում՝ հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը