Կարծիք

24.05.2019 13:25


Գործող իշխանությունները գնում են նախորդների ճանապարհով

Գործող իշխանությունները գնում են նախորդների ճանապարհով

Կարդում եմ երեկվա հանրահավաքի մասին մարդկանց մեկնաբանությունները, և զարմանքից սահման չկա։ Լա՛վ, ենթադրենք (միայն ենթադրենք, քանի որ հաստատ ավելի շատ էր), որ հանրահավաքին մասնակցել է 2500 մարդ։ Բայց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց երկրում նորից հանրահավաք է։ Դրան գումարենք այն, որ նույն Վանաձորում երեկ բողոքի գործողություններ էին ընթանում։ Եվ գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են իրականացվում։

Մենք, իհարկե, կարող ենք այդ բողոքողները ծաղրենք, բանի տեղ չդնենք, աչք փակենք խնդիրների վրա և, հագնելով վարդագույն ակնոցները, մտածենք, որ ամեն ինչ օկ է։ Ճիշտ այնպես, ինչպես անում էր նախորդ ռեժիմը. մարդիկ բողոքում էին, իսկ նրանց պատասխանում էին «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» ոճով, իսկ համացանցում իշխանական ֆեյքերը վիրտուալ իրականություն էին փորձում ստեղծել։

Եվ մինչ իշխանությունները զբաղված էին արհեստական իրականություն ստեղծելով և անտեսում էին խնդիրները, իրականությունում ապրող մարդիկ համախմբվեցին ու քանդեցին իշխանությունների՝ խաղաթղթերից կառուցված տնակը։

Գործող իշխանությունների համար բայց, կարծես թե, դա դաս չեղավ, ու էլի գնում են նույն ճանապարհով։ Տեսնենք՝ ինչքան կդիմանան։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը