Կարծիք

24.05.2019 13:46


Մի կողմում՝ ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ, մյուս կողմից` ամեոբայի ուղեղների «գորշ մասսա»

Մի կողմում՝ ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ, մյուս կողմից` ամեոբայի ուղեղների «գորշ մասսա»

Երեկ, Ազատության հրապարակի վերեւում` Դաշնակցության միտինգը դեռ չսկսված, երբ մարդիկ դեռ նոր էին սկսում հավաքվել, հեզասահ ու հեզանազ պտտվում էր տեսանկարահանող թռչող սարքը, մտքովս անցավ` նկարում են, որ ցույց տան, ասեն` է՞ս չէր ձեր հանրահավաքը։

Պարզվեց, «մտավախությունս» անհիմն չէր. իշխանական ագիտպրոպն այդպես էլ արել է`շրջանառության մեջ է դրել մի նկար, որը իբր ցույց է տալիս այն, ինչ պահանջվում էր «ապացուցել»։ Այն է` որ մարդկանց թիվը քչություն էր անում, եւ ուրեմն` «սաղ-սաղ» մի բուռ ժողովուրդ է բողոքում Նիկոլի անմեղսունակ դրսեւորումների դեմ։

Պետք չէ, իհարկե, շատ խորաթափանց լինել այդ էժանագին հնարքին համարժեք գնահատական տալու համար։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ իմքայլական իշխանիկներն այդպես էլ չհասկացան, որ ընդհանրապես, եւ ա՛յս դեպքում` հատկապես, կարեւորը քանակը չէ, այլ որակը։

Մի կողմում մենք տեսնում ենք ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ, որ վաղ թե ուշ կազմակերպական ձեւ է ստանալու, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ, բարոյական արժեքներ, անկեղծ մտահոգություն, վճռականություն` պայքարելու Հայաստանի եւ Արցախի վաղվա օրվա համար։ Մյուս կողմից` ամեոբայի ուղեղների «գորշ մասսա», որը ոչ մի սրբություն չի ճանաչում, բացարձակ անպատասխանատվություն, արհամարհանք, ատելություն եւ թշնամանք ազգային ամեն ինչի, պետության, պետականության, պետական ինստիտուտների, այլակարծության նկատմամբ, չարախոսություն եւ... հայհոյա՛նք, հայհոյա՛նք, հայհոյանք։
Սա է իրականությունը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը