Կարծիք

25.05.2019 22:50


Սա՞ է «ժողովուրդը»

Սա՞ է «ժողովուրդը»

Երկու օր առաջ Դաշնակցության հանրահավաքը կոնկրետ իշխանական պատվերով ծաղրող, տիկին Աննա Հակոբյանի լրատվամիջոցի կողմից հայտնի լուսանկարը համապատասխան հրճվանքով շրջանառության մեջ դրած, հանրահավաքի իրական ուղերձները ստոր, անբարո մեթոդներով խեղաթյուրող մտագարներին կամ դրանով «տուն պահողներին» կուզեի մի երկու բառ ասել, նաև նրանց, ովքեր ինձ ասում էին՝ «25֊ին կնայես, թե ժողովուրդը ում է պաշտպանում իրականում»։

Ջավախքում մի հին խոսք կա՝ «թանկ ժամանակ քաք մի ուտի, որ էժան ժամանակ քեզ քաք ուտող չասեն»։

Իրականում ստորությանը նույն ոճով պատասխանելը մեր ոճը չէ։

Այստեղ մի հարցադրում պարզապես. սա՞ է այն «ժողովուրդը», թե՞ դատարանները հանցավոր կերպով օկուպացրած այն 1,000֊յակը, որի սուվերեն իրավունքը Սահմանադրությունից գերակա է համարում իրեն հեղափոխական հռչակած ՀՊՄՀ֊ի մի քաղաքագետ, ով այս օրերին լծվել է Փաշինյանի՝ մայիսի 20֊ի «դատարանների օկուպացիայի» հակասահմանադրական հրահանգը ամեն գնով պաշտպանելու և արդարացնելու գործին։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը