Քաղաքական

27.05.2019 14:14


Եթե գումարը գողացված է պետբյուջեից, ավելի լավ, որ փոխանցվում է մեր հիմնադրամին. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Եթե գումարը գողացված է պետբյուջեից, ավելի լավ, որ փոխանցվում է մեր հիմնադրամին. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ունի՞ արդյոք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որը փոխանցվում է իր ղեկավարած հիմնադրամներին և այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց՝ եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին.

«Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք միևնույն է այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին: Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»:

Հակոբյանը նշեց, որ կան սակայն բանկային հարաբերություններ. «Մենք դրան ենթարկվում ենք: Եթե նման խնդիր է առաջանում մենք ոչինչ անել չենք կարող: Եթե կասկածելի ծագում է կամ բանկը թույլ չի տալիս, մենք անելիք չունենք: Անձամբ իմ տեսանկյունից կարևոր չէ գումարի ծագումը»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը