Կարծիք

29.05.2019 07:22


Եվրոպայի լիգայի եզրափակիչ (խորհուրդ խաղաղության նվիրյալներին)

Եվրոպայի լիգայի եզրափակիչ (խորհուրդ խաղաղության նվիրյալներին)

«Արսենալի» ֆուտբոլիստ, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի Եվրոպայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու փաստը ցույց է տալիս, որ հայաստանյան խաղարարարներն այնքան էլ արդյունավետ չեն աշխատում։

Չէ՞ որ բազմաթիվ ջանքերն, օրինակ՝ «խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը», «խաղաղության դեպքում այլևս զոհեր չեն լինի», «խաղաղության դեպքում ադրբեջանցի գյուղացիները հայկական գյուղերում նուռ կվաճառեն և գյուղի խանութից հայկական կոնյակ կառնեն» և այլն, ցավոք Ադրբեջանի հանրության կողմից չընկալվեցին։

Կարծում եմ, մեր խաղարարարներն այսուհետ է՛լ ավելի մեծ ակտիվություն պետք է ցուցաբերեն և նոր կրեատիվ մոտեցումներ մշակեն ադրբեջանցիներին հաճոյանալու համար։ Հատկապես, նույն «խաղաղության» համատեքստում, մեր առաջադեմ, սկզբունքային, խաղարարարները պետք է փութաջանորեն ավելի սրեն արցախցի-հայաստանցի հարցն՝ այն դարձնելով լուրջ հակասություն, և ավելի խիստ հայտարարեն, որ Արցախի հարցը, միայն արցախցիներինն է և մենք՝ հայաստանցիներս մեր եղբայր ադրբեջանցիների հետ որևէ խնդիր չունենք։

Փորձեք, տիկնայք և պարոնա՛յք, փորձեք․․․մինչև փորձանք։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը