Լրահոս

01.06.2019 10:30


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը. ՊՆ պայմանագրային զինծառայող է զոհվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը. ՊՆ պայմանագրային զինծառայող է զոհվել

Հունիսի 1-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 30 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զոհված Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը