Լրահոս

03.06.2019 20:39


Աշտարակ-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ն ու Lada-ն. կա 6 վիրավոր

Աշտարակ-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ն ու Lada-ն. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 20 AՏ 101 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 36 AՍ 291 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ին, այդ թվում՝ Lada-ի վարորդին, ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը