Մեկնաբանություն

07.06.2019 13:40


Արտակ Զեյնալյանի հրաժարականի հիմնական պատճառների մասին

Արտակ Զեյնալյանի հրաժարականի հիմնական պատճառների մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել։

Թեև հրաժարականի տեքստում գրեթե ոչինչ չի ասվում դրա պատճառների մասին, բայց տողատակերում ամեն ինչ երևում է։

Զեյնալյանի հրաժարականի պատճառները մի քանիսն են, բայց դրանցից հարկ է առանձնացնել երկուսը։

1. Նա ներսից է տեսնում այն քաոսն ու շիզոֆրենիան, ապօրինություններն ու դիլետանտիզմը, որոնք հանգեցնելու են փլուզումների և, ի վերջո, քաղաքական աղբանոց են նետելու քայլարածներին. Զեյնալյանը չի ուզում մնալ փլատակների տակ։

2. Անցումային արդարադատության և «վեթինգի» իրականացման ձևի ու բովանդակության հետ անհամաձայնությունը։

Այս երկրորդ կետը, թերևս, հրաժարականի ամենահիմնական պատճառն է եղել։

Բանն այն է, որ Փաշինյանը Զեյնալյանին նույնիսկ տեղյակ չի պահել, թե ինչ է նախատեսում «անցումայինով» և «վեթինգով»։ Դա շատ լավ երևում է։

«Անցումայինի» ամբողջ փաթեթը «ժողովրդի» վարչապետին ներկայացվել է Սորոսի հիմնադրամի և թելադրվել արևմտյան շատ կոնկրետ շրջանակների կողմից։ Ասել է թե՝ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի մասնակցել այն փաթեթի մշակմանը, որը Փաշինյանը թափահարում է դատավորների ու իր քաղաքական ընդդիմախոսների գլխավերևում։

Զեյնալյանին Փաշինյանն առաջարկում է կատարել փոստատարի ֆունկցիա, այսինքն՝ տանել փաթեթն ԱԺ ու հաստատել։ Իսկ այն, որ քայլարած ԱԺ–ն կդակի Փաշինյանի, իսկ փաստացի՝ Սորոսի ներկայացրած «բարեփոխումը», անկասկած է։

Զեյնալյանը շատ լավ զգացել է, որ իրեն վերապահված է անգլուխ նախարարի ֆունկցիա, և շատ լավ հասկացել է, թե ինչ կեղտոտ գործընթացներ են սպասվում «անցումայինի» արդյունքում, որոշել է հետ քաշվել՝ հետագայում քրեական հետապնդումից խուսափելու համար։ Նա չի ուզում իրավաքաղաքական պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ կապ չունի։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Զեյնալյանի հրաժարականի պատճառների մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը