Կարծիք

08.06.2019 01:15


Վեթինգը՝ որպես դատական համակարգի վրա սուվերենության կորուստ

Վեթինգը՝ որպես դատական համակարգի վրա սուվերենության կորուստ

Կենտրոնական բանկերն ունեն կախվածություն և պարտավորություններ միջազգային ֆինանսական հաստատությունների առջև, առաջին հերթին՝ Համաշխարհային Բանկի։ Դա ֆինանսական գլոբալիզացիայի հետևանքն է։ Սա մի մոդել է, որից ոչ մի երկիր դեռևս չի կարող խուսափել։

Նման մի մեխանիզմ է Մարդու Իրավունքների եվրոպական Դատարանը։ Դա նույնպես կախվածություն է, սակայն այդ կախվածությունը համակարգված է՝ ունի արժեքային հիմք, և ամեն երկիր իր դատավորն է ներկայացնում այդ կառույցին։

Հիմա անցնենք վեթինգին՝ զտմանը։

Ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, որի համար Նիկոլը սպասում է արտաքին օգնություն ոչ միայն խորհրդատվությունների տեսքով, այլև, ըստ իր խոսքերի, դատավորների աշխատավարձերի տեսքով։

Պարզ է, ով վճարում է, նրան էլ հաշվետու ես։ Եթե ֆինանսական մասնակցություն ես սպասում, ապա պետք է ընդունես նաև հնարավոր պայմանները։ Մասնավորապես, Ալբանիայի սիրելի օրինակի դեպքում այդ նպատակի համար ստեղծված միջազգային հատուկ հանձնաժողովը դատավորների վեթինգ/զտման վրա հատուկ լիազորություններ ունի։

Փաստորեն, Հայաստանն իր դատական համակարգի սուվերենությունը կիսելու է միջազգային կառույցների հետ։

Դատական համակարգը պետության սուվերենության հիմնական գործիքն է։ Եթե դատական համակարգն անկախ չէ, ապա երկիրը նույնպես լիարժեք սուվերեն չէ, կարելի է անգամ ղարաբաղյան պատերազմի «պատերազմի հանցագործներին» դատել, ովքեր ավիրել են Ադրբեջանի 7 շրջանները։ Սա ուղղակի որպես ծայրահեղացված, բայց հնարավոր օրինակ, դեռևս դեռ դժվար պատկերացնելի։

Հ.Գ. Պատահական չէ, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլի թիրախում վերջին ժամանակները հիմնականում պատերազմի մասնակիցներն ու բանակն են հայտնվել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը