Մեկնաբանություն

08.06.2019 15:30


Ի՞նչ էր ակնարկում Պուտինը Փաշինյանին (տեսանյութ)

Ի՞նչ էր ակնարկում Պուտինը Փաշինյանին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական ֆորումին։

Փաշինյանի հայտնած մտքերին անդրադառնալու առիթ դեռ կլինի։ Խոսքը Մարիա Զախարովայի գրածի մասին չէ։ Շատ ավելի «պրիկոլային» ու նաև վտանգավոր շեշտադրումներ կային վարչապետի խոսքում, բայց տվյալ դեպքում մենք առաջարկում ենք ուշադրությամբ հետևել կից տեսանյութում ներկայացված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին ու հայացքի ուղղությանը, ինչպես նաև այդ խոսքի հնչեցման ժամանակ Նիկոլ Փաշինյանի անհանգիստ շարժումներին։

Բանն այն է, որ երբ հարց տվեցին Պուտինին Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասին, նա այնպիսի պատասխաններ տվեց, որ ամբողջությամբ վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում՝ Պուտինը Զելենսկու մասին խոսելիս նայում էր Փաշինյանի կողմը։

Պուտինը խոսում էր «Զելենսկի՛, քեզ ասում եմ, Փաշինյա՛ն, դու հասկացի՛ր» տարբերակով։

Պուտինն ասում էր, որ եթե մեկը լավ դերասան է, ապա չի նշանակում, որ կարող է պետության լավ ղեկավար լինել։ Ասում էր նաև, որ պետության ղեկավարումը ենթադրում է փորձի ու գիտելիքների առկայություն, պրոֆեսիոնալ թիմ հավաքելու և դրական արդյունքներ տալու կարողություն։

Պուտինն էլի բաներ էր ասում, Զելենսկու մասին, բայց Փաշինյանի կողմնակիցները սոցցանցերում դա ընկալել են որպես Պուտինի կողմից Փաշինյանին «փչացնելու» գործողություն։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Ի դեպ, երբ Զախարովան բառացի մեջբերել էր Փաշինյանի խոսքերն ու տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, Փաշինյանի կողմնակիցները դա նույնպես ընկալել էին որպես վիրավորանք Հայաստանի վարչապետի հասցեին։ Փաշինյանի խոսքերի մեջբերումն արդեն իսկ վիրավորա՞նք է նույն Փաշինյանի հասցեին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը