Կարծիք

08.06.2019 16:04


Ոտքերով, գուցե, լավ քայլում են, բայց ոչ պետություն են լավ կառավարում

Ոտքերով, գուցե, լավ քայլում են, բայց ոչ պետություն են լավ կառավարում

Այսօր երկու դրվագով քայլ կատարվեց վարչապետի վրա, կարելի է ասել՝ քայլեցին վրայով՝ մեկն Աբովյանում, մյուսը՝ Պետերբուրգում։

Ի պատասխան նիկոլյան քայլերթի՝ ներկայիս քաղաքապետի աջակիցները փաստեցին, որ քայլիշխանությունը քաղաքական ոչինչ է, դե իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան վերոհիշյալը համեմեց սարկազմով ու սնվելու նյութ տվեց քայլաֆանատիկներին։

Բայց եթե առաջին դեպքում պարտվեց նիկոլյան իշխանությունը, երկրորդ դեպքում պարտվեց Հայաստանի Հանրապետությունը, որն ապտակվում է վարչապետի բոլոր արտասահմանյան այցերի արդյունքում։

Զախարովան էլ ձեզ չի սթափեցնելու, Իլհամի աշխատակազմի ղեկավարի վերջին հայտարարությունն էլ չի սթափեցնելու, Վենետիկի հանձնաժողովի արձագանքն էլ չի սթափեցնելու, ու էս տեպերով մենք շուտով ունենալու ենք պարտադրված սթափեցում, քանզի ինքնակամ անկարող ենք գիտակցել, որ ոտքերով, գուցե, լավ քայլում են, բայց ոչ պետություն են լավ կառավարում։

***

Հիմա ո՞ւմ պահանջը պետք է կատարվի Մանվել Գրիգորյանի գործով՝ ՄԻԵԴ-ի՞, թե՞ մի խումբ ակտիվիստների ու քայլիշխանության։

Միայն թե չասեք՝ ապերասան խառնամբոխը Նիկոլի կոչով պետք է պարալիզացնի ՄԻԵԴ֊ը։

Ու քանի դեռ Ֆեմիդայի Բռնաբարը սրան֊նրան վեթթինգելու մոլուցքով է տառապում, այդ ընթացքում պետությունն է ապտակվելու ու ապտակվելու...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը