Կարծիք

10.06.2019 12:16


Աբովյանն ու Փաշինյանը․ իշխանությունն օգտագործեց ողջ ռեսուրսը և պարտվեց

Աբովյանն ու Փաշինյանը․ իշխանությունն օգտագործեց ողջ ռեսուրսը և պարտվեց

Երեկ Աբովյան քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որում հաղթեց գործող քաղաքապետը, սոցկայքերում ողողվեցին երկու տարբեր մոտեցումներ.

1. Շնորհավորանքներ ընտրված քաղաքապետին։

2. Բա թե տեսեք՝ իշխանությունները ինչ ազնիվ են, չկեղծեցին։

Հիմա անդրադառնալով երկու տեսակետներին ասեմ՝ առաջինի մասով, միանում եմ շնորհավորանքներին, իսկ երկրորդ տեսակետի մասին ավելի մանրամասնեմ, նախ, ինչպես վերջին մեկ տարում տեղի ունեցած բոլոր ընտրություններում, այնպես էլ հիմա, մարդիկ ընտրություն կատարում են ոչ թե թեկնածուների միջև, այլ Փաշինյանի և թեկնածուի, սա փաստ է և Աբովյանը այս մասով բացառություն չէ՝ հաշվի առնելով փաշինյանական քայլերթը Աբովյանում:

Հիմա ինչպես եք պատկերացնում կեղծելու պրոցեսը։ Եթե դա դիտարկում ենք զուտ լցոնումներ, ապա այդպիսի ընտրություններ 1996-ից, կարծես, այլևս չկան, օրինակ ԱԺ ընտրություններին՝ 2017 թվականի, Փաշինյանը ճանաչեց իր 7 տոկոսը, և հայտարարեց, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին է եղել, միակ խախտման ձևը մնացել էին ընտրատեղամասերի բակերը, որ մարդկանց ուղղորդողներ կան և այլն: Արդյոք նույնը ու իշխանական ռեսուրսի նույն օգտագործմանը ականատես չեղա՞նք Աբովյանում, միանշանակ տեսանք, որ մարզպետը կյանքի գնով փորձում էր անցկացնել իր թեկնածուին, իշխանական բազում պատգամավորներ օգնում էին նրան, և ընդհուպ նարչապետը միացավ քարոզարշավին, և արդյունքում եղավ այն, ինչ եղավ, հետևաբար ոչ թե ընտրությունները անցան օրինականության սահմանում, այլ իշխանությունն օգտագործեց ողջ ռեսուրսը և պարտվեց:

Պարտվեց, քանի որ այլևս չունի այն վարկանիշը, որն ուներ, կան համառորեն պնդողներ, որ Գագիկ Ծառուկյանն է հաղթել և ոչ քաղաքապետ Վահագն Գևորգյանը, այս տեսակետը ևս անհիմն է, քանի որ դեռ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում, երբ Ծառուկյանն անձամբ քարոզարշավ էր անում, Աբովյանում «Իմ Քայլը» հավաքեց 66 ոկոս, իսկ Բարգավաճ Հայաստանը՝ 18:

Ամեն դեպքում այս ամենին լրացնելու է գալիս այն փաստը, որ նույնիսկ մարզպետ Ռոմանոսը հայտարարեց, որ այս ընտրությունները քաղաքացու պարտությունն էին, և որ ինքը չի շնորհավորի քաղաքապետին, քանի որ կարծում է, որ իրենք են հաղթել: Այս համատեքստում երիտասարդ մարզպետի անփորձ հայտարարությունը տեղիք է տալիս մտածելու, որ իշխանական թիմը ընդունում է միայն այն ընտրությունների արդյունքները, որտեղ իրենք հաղթում են:

Հ.Գ. Կարծում եմ, ճիշտ հակառակն է․ սա քաղաքացու հաղթանակն էր, և տա Աստված, որ այս հաղթանակները տարածվեն ՀՀ ողջ տարածքով:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը