Քաղաքական

11.06.2019 13:15


Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: Մանվել Գրիգորյանը նիստին չէր ներկայացել: Նրա պաշտպանների խոսքով՝ գեներալի առողջական վիճակը դատարան ներկայանալու համար բավարար չէ, քանի որ նա 24-ժամյա ռեժիմով գտնվում է բժշկական հսկողության տակ և միացված է արհեստական շնչառության սարքին:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օրեր առաջ կտրուկ վատացել էր։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը