Կարծիք

12.06.2019 16:45


Վուվուզել զռզռացնող իշխանությանը դուր չի գալիս վուվուզել փչող ընդդիմությունը

Վուվուզել զռզռացնող իշխանությանը դուր չի գալիս վուվուզել փչող ընդդիմությունը

Նիկոլական թևի որոշ վայ-քաղաքագետներ այսօր վայնասուն են բարձրացրել, թե ինչ իրավունքով են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վերաքննիչ դատարանի բակում վուվուզել փչել՝ խանգարելով դատարանի բնականոն աշխատանքները: Եվ պահանջել են պատժել վուվուզել փչող երիտասարդներին, որոնցից մի քանիսին այսօր փաստացի հրավիրել էին ոստիկանություն:
Վուվուզել փչելու մասին ընդհանրապես չպետք է խոսեք: Դա այն թեման է, որ դուք պետք է մի մեծ շորով փակեք ձեր բերանները, տիկնայք և պարոնայք հեղափոխականներ: Եվ ասեմ՝ ինչու:
Երբ ես աշխատում էի կառավարության աշխատակազմում, 2018-ի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, հեղափոխական զանգվածը առավոտյան 8:30-ից սկսում էր վուվուզել զռզռացնել մինչև ուշ երեկո: Մենք աշխատում էինք խուլիգանական ձայների ներքո: Բայց քանի որ այդ ժամանակ գործ տալը դեռ մոդա չէր, ոչ մի իշխանական քաղաքագետ չէր նվնվում, թե՝ այս վուվուզել փչողներին տարեք ոստիկանություն:
Հիմա դուք ե՞ք բողոքում վուվուզելից:
Ձեր երկակի ստանդարտներով արդեն ծաղրածուական դիսերտացիա եք պաշտպանում, մաշված հեղափոխականներ: Թարգե՛ք:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը