Լրահոս

13.06.2019 10:40


Շուշիում 13-ամյա երեխան ընկել է շենքից. նրա վիճակը ծանր է

Շուշիում 13-ամյա երեխան ընկել է շենքից. նրա վիճակը ծանր է

Հունիսի 12-ին՝ ժամը 20:05-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:

«Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը