Կարծիք

14.06.2019 07:30


ՌԴ պաշտոնյաները գերադասում են շփվել ՀՀ երկրորդ նախագահի, քան գործող վարչապետի հետ

ՌԴ պաշտոնյաները գերադասում են շփվել ՀՀ երկրորդ նախագահի, քան գործող վարչապետի հետ
Այսօր մամուլից տեղեկացանք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող երկրորդ նախագահի գրասենյակ եւ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը՝ հավելելով, որ հանդիպումը տեւել է 1 ժամից ավելի եւ անցել է տետ-ա-տետ ձեւաչափով։
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները և ներկայացուցիչները ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, բանի տեղ չեն դնում, իսկ ահա երկրորդ նախագահի հետ, որը ոչ մի ռեալ իշխանական կամ պետական լծակ չունի, շփվում են հաճույքով:
Դա վկայում է այն բանի մասին, որ այսօր Հայաստանի ղեկավարը փաստացի ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը: Փաստացի՝ այսինքն դե-ֆակտո, առաջնորդը Արցախի հերոս երկրորդ նախագահն է, մի իրողություն, որը պարզապես պետք է ամրագրել նաև դե-յուրե:
Համոզված եմ, որ այդ օրն էլ չի ուշանա:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը