Կարծիք

17.06.2019 09:00


Որոշեցի մի քիչ վերհիշել ժողովրդավարության նախորդ բաստիոնների փորձը

Որոշեցի մի քիչ վերհիշել ժողովրդավարության նախորդ բաստիոնների փորձը

Համագումարում ելույթ ունեցող մեկից իմացանք, որ աշխարհում ժողովրդավարության բաստիոնը, փաստորեն, մենք ենք դարձել։ Ինչ խոսք, հաճելի է և պարտավորեցնող։

Ես էլ որոշեցի մի քիչ վերհիշել ժողովրդավարության նախորդ բաստիոնների փորձը, և ահա թե ինչ պարզվեց։

Պարզվեց, որ ժողովրդավարության նախորդ բաստիոնները ոչ միայն համագումարների ժամանակ էին հայտարարում, որ ժողովրդավարության բաստիոն են, այլև Միտք ու Գաղափար էին ստեղծում։ Այդ նպատակով նույնիսկ գրքեր էին գրում մարդիկ։

Եվ ահա ուղղակի մեջբերում եմ ժողովրդավարության նախկին բաստիոններից մեկի՝ ԱՄՆ-ի ամենաֆունդամենտալ գրվածքներից մեկից՝ Համիլտոնի, Մեդիսոնի, Ջեյի համահեղինակած «Ֆեդերալիստի թղթից»։ Հանրահայտ 78-րդ թղթում Ալեքսանդր Համիլտոնը գրում է.

“Независимость судей в равной степени нужна для охраны конституции и прав человека от влияния дурных настроений, которые в результате ухищрений интриганов или стечения обстоятельств иногда распространяются в народе, и хотя они быстро уступают место лучшей информации и более взвешенным суждениям, но все же успевают дать толчок опасным нововведениям в правительстве и серьезному подавлению меньшинства в сообществе.”

Դեռևս այսքանը։ Ի դեպ, ձեզ չէր վնասի նաև մեկ-մեկ լսել բոլորիս կողմից սիրված Արթուր Մեսչյանի «Տապանագիրը» (խոսք՝ Մուշեղ Իշխանի)։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը