Կարծիք

17.06.2019 10:45


Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Եթե հիշում եք, իշխանափոխությունից հետո էյֆորիայի շրջանում Աննա Հակոբյանն առաջարկ էր արել բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարան ունեն, այդ բնակարաններն անվճար տրամադրեն կարիք ունեցողներին: Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է այն ՀԴՄ-ի ստատուսի նման մի ստատուս էլ գրի ու պատմի մեզ, թե քանի հոգի է հետևել տիկին Հակոբյանի կոչին:

Այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ լսել նաեւ, թե ով էր գաղտնալսել վարչապետին, ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին: Սրա մասին ստատուս չի լինելո՞ւ:

Իսկ նախարարները, վայելելով «բուրժուական կայֆերն», այլևս չեն ուզո՞ւմ մետրոյով գործի գնալ և դա լուսանկարել (թեև ես դեմ եմ, որ նախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա մետրոյով երթևեկի: Նախարարն այնքան շատ պետք է աշխատի, որ քիթ սրբելու ժամանակ չունենա և մեքենայով երթևեկելը իր համար լինի միջոց՝ ժամանակ խնայելու):

Ասածս ինչ է՝ պոպուլիզմը՝ պոպուլիզմ, բայց ամեն արածի կամ խոսք տվածի ու չարածի համար պետք է պատասխան տալ:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը