Կարծիք

17.06.2019 12:50


ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

Մեկ տարուց ավելի է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմն աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։

Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է ամբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։

Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, խոր շունչ քաշեք եւ դադարե՛ք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք եւ չեք էլ ունենա։ Եւ այդ խանդն ու նախանձն ուղղե՛ք ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելուն։

Գնացե՛ք մոմ վառեք, աղոթե՛ք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ եւ սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը