Քաղաքական

17.06.2019 13:25


Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող (տեսանյութ)

Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող (տեսանյութ)

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի՝ հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգ, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Այս խորագրի վերջին նյութերը