Քաղաքական

18.06.2019 16:23


ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

Այսօր փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր։ Նրա թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99, դեմ՝ 22 պատգամավոր։

1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսօր ավելի վաղ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտնել էին, որ իրենց խմբակցությունները ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի քվեարկությանն ազատ կքվեարկեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը