Աշխարհ

19.06.2019 18:33


Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Արաքլը շրջանում հունիսի 18-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

Վերջինս տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ կա նաև 7 անհետ կորած և 3 վիրավոր: Նշվում է, որ կորածներից 3-ը և զոհվածներից 1-ը Արաքլըի քաղաքապետարանի աշխատակիցներ են:

Վերջին օրերին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով շրջանում մեկ այլ հեղեղում էլ գրանցվել էր հունիսի 13-ին:

Փաքդեմիրը հայտնել է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում 4 տուն ու 2 արհեստանոց է փլուզվել, ինչպես նաև փակվել է Տրապիզոն-Բայբուրթ մայրուղին, որտեղ ջրի մեծ կուտակում կա:

Շրջանի առավել վտանգավոր 2 թաղամասերի բնակչությունը տարհանվել է:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը