Կարծիք

19.06.2019 19:05


Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Աչքիս առաջ է փաստաբան Ռուբեն Սահակյանի աչքի տակի կապտուկը։ 1995 թվականն էր, այն տարիներին էլ ընդդիմադիր գործչի փաստաբան լինելը մեծ խիզախություն էր։ Եվ կային խիզախներ։ Ճիշտ է, փաստաբանները շատ ավելի սահմանափակ իրավունքներ ունեին, օրինակ՝ չէին կարող գործի նյութերին ծանոթնալ և այլն, բայց մեկ է, այնպես էին բացահայտում նախաքննական մարմինների կեղծիքները, որ իշխանությունը նյարդայնությունից բռնության էր անցնում։

Այդպես անհայտ մարդիկ փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։ Իհարկե բռնարարներին չհայտնաբերվեցին, իրենք էին կազմակերպել, իրենց հո չէին հայտնաբերելու։ Իրենց ուզածին էլ չհասան, բռնությունը փաստաբաններին չվախեցրեց, հակառակը, նրանք մամուլի ասուլիսով հանդես եկան, և հենց այդ ասուլիսին էր Ռուբեն Սահակյանը եկել դեմքի կապտուկով։ Բայց արդեն նա հայտնի փաստբան էր, այն առաջին փաստաբաններից էր, ում անունը հանրությունը իմացավ, երբ նա Մոսկվայում դատարանում պաշտպանում էր Սումգայիթի ջարդերի տուժողներին։

Հիմա ամբոխը հարձակվել է կրկին նրա վրա։ Այո՛, 90-ականները վերադարձել են, նույն շրջանակները եկել են կրկին իշխանության, ՀՀՇ֊լևոնական նոր սերունդը գառան մորթու տակ իշխանությունը զավթեց ու կրկին հասարակությունը պղտորելու իր սև գործը սկսեց։ Բայց այժմ շատ ավելի գարշելի կերպով, եթե 90-կաններին հստակ էր, որ ճնշումները իշխանություններն են, ապա այժմ իշխանությունը իր շոշափուկները տարածել է այնպես, որ մեկ էլ գլուխ է բարձրանում իբր ինչ-որ ագրեսիվ ցուցարարների տեսքով։ Ու նաև, թեև այն 90֊ականներին քաղաքացիական հասարկությունը թույլ էր զարգացած, այսուհանդերձ փաստաբաններին աջակցում էին իրավապաշտպաններ և ընդդիմադիր մամուլ, իսկ այժմ, արդեն մեկ տարի է՝ փաստաբանները ամբոխային հարձակումների են ենթարկվում, իսկ քաղհասարակությունը ոչ մի հայտարարություն չի անում։ Խոսքն առանձին իրավապշտպաննների մասին չէ, որ եթե լրագրողը մոտենա, գուցե կասեն հերթապահ խոսքը՝ անընդունելի է փաստաբանի վրա հարձակվելը։ Չէ՛, այնպիսի աջակցության մասին է խոսքը, ինչպիսին էր 66 կազմակերպությունների հայտարարությունը՝ ի պաշտպանություն Բաց հասարակության տնօրեն Լարիսա Մինասյանի, ում կոմֆորտը պահելու համար առանց էն էլ ոստիկանությունը ջանք ու եռանդ չի խնայում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը