Կարծիք

19.06.2019 22:10


Դուք այսօր իրավունք չունեք սխալվելու

Դուք այսօր իրավունք չունեք սխալվելու

Ես չեմ ճանաչել Ձեզ...

Ծանոթ չեմ եղել Ձեր գործունեությանը, չգիտեմ՝ եղել էք օրենքի նվիրյալ զավակ, կայացրել էք արդյոք այնպիսի վճիռներ, որոնք ձեզ անհանգստացրել են, խախտել ձեր գիշերային անդորրը, չգիտեմ...

Սակայն մի բան ինձ համար հստակ է՝ դուք այսօր իրավունք չունեք սխալվելու, իրավունք չունեք ձեռք բարձրացնելու Հերոսի ճակատագրի վրա, իրավունք չունեք հային զրկելու հույսի այն նշույլից, որ Ռոբերտ Քոչարյան հերոսը, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը, նորից կստանձնի Հայաստանի Հանրապետության ղեկը, որ Հայաստանը կվերապրի, որ հայը տուն կվերադառնա, որ Արցախի սահմանները անառիկ կլինեն, որ Հայաստանը կունենա ամուր պետականություն, որ օտարածին ավանդույթները չեն խարխլի հայոց պետականության հիմքը, որ Եկեղեցին ստիպված չի լինի ինքնապաշտպանվել Աստծուց երես թեքած, սատանայածին թափթփուկներից...

Դուք այսօր իրավունք չունեք ձեռք բարձրացնելու Հայաստանի ապագայի վրա, ուրեմն վճիռ կայացնելուց առաջ չտրվեք սադրանքների, պաշտոնի մոլուցքից չկուրանաք, անվախ քայլեք դեպի արդարադատություն, չհակասեք ինքներդ Ձեզ, դուք տարիներ առաջ «մարտի մեկ»-ի գործի կապակցությամբ հայտնել եք ձեր դիրքորոշումը, չոչնչացնեք Ձեզ, թե՛ որպես Արդարադատության ներկայացուցչի և կայացնողի, թե՛ որպես հայի։

Եթե փորձեք հագուրդ տալ այսօրվա «վայ իշխանության» ցանկությանն ու վրեժխնդրությանը, ապա հավատացնում եմ՝ վաղը սերունդները Ձեզ չեն ների, ինքներդ ձեզ չեք ների...

Չարժանանաք ազգի նզովքին, թոթափեք Ձեր վրայից օտարի քինախնդրությունը:

Արփի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը