Աշխարհ

20.06.2019 15:40


Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ռուսթավելի» կայարանում երկու երիտասարդ տղաների վրա են հարձակվել։

Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ երիտասարդներին վիրավորել են, իսկ երբ երիտասարդները մետրոյից ցանկացել են դուրս գալ, հարձակվել են նրանց վրա և հարվածներ հասցրել:

«Ականջօղերով տղաները վրացիներին չեն սազում», — նման խոսքերով են դիմել երիտասարդներին, ովքեր, հավանաբար, երաժիշտներ են:

Նշենք, որ նախօրեին Թբիլիսիում մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի Tbilisi Pride շաբաթը:

Ավելի վաղ Tbilisi Pride-ի կազմակերպիչները հայտարարել էին, որ չնայած ռիսկերին՝ միջոցառումները, միևնույնն է, տեղի են ունենալու: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «Իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունները»:

Լուսանկարը՝ 1tv.ge-ի

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը