Կարծիք

20.06.2019 22:22


Վահե Գրիգորյանը` Փաշինյանի տրոյական ձին

Վահե Գրիգորյանը` Փաշինյանի տրոյական ձին

Վարչապետը դատարանները շրջափակելու բռնաճնշումներով հասավ իր առաջ դրած խնդրի միայն մի մասին՝ ԲԴԽ֊ի նախագահի ու մի քանի անդամների հրաժարականին, սակայն մյուս մասը՝ Սահմանադրական դատարանի յուրացումը, դեռ չէր ստացվում, քանի որ Սահմանադրական դատրանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական չտվեց։

Ի՞նչ անել, Նախագահ Արմեն Սարգսյանին ստիպեց, որ կրկին առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում, միաժամանակ հունիսի 5֊ին ամբոխ ուղարկեց Սահմանադրական դատարանը կրկին շրջափակելու. Թովմասյանը կընկրկի, հրաժարական կտա՞, լավ, Գրիգորյանին կդարձնի ՍԴ նախագահ, հրաժարական չի տա՞, կաշխատացնի պլան 2-ը։

Հրայր Թովմասյանը, կարծես, անդրդվելի մնաց, և Փաշինյանը անցավ պլան 2-ին՝ տրոյական ձի ուղարկել Սահմանադրական դատարան՝ ներսում հեղաշրջում անելու։ Բնականաբար, դավադրության բոլոր օրենքներով՝ ԱԺ-ում իր ելույթների ժամանակ Վահե Գրիգորյանը ոչինչ չասաց Սահմանադրական դատրանի անդամ ու դատավոր բառախաղի մասին, նույնիսկ խոսեց այն մասին, որ ինքը Սահմանադրականի շարքային դատավոր է, որ նախագահ Հրայր Թովմասյանի հետ արդյունավետ կարող է աշխատել, որ հանկարծ գլխի չընկնեն ՍԴ-ում պատրաստվող հեղաշրջման մասին։ Եվ միայն ընտրվելուց հետո իրեն հռչակեց ՍԴ նախագահ։

Կանխատեսումներ կային, որ Գրիգորյանին ուզում են սարքել Սահմանադրական դատարանի նախագահ, բայց ինչպե՞ս, պարզ չէր, ենթադրում էին, որ գուցե էլի ինչ-որ ճնշումներ կլինեն։ Բայց ինչո՞ւ ոչ ոք գլխի չէր ընկնում, որ դավադրություն է լինելու. քանի որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում ոչ ոք այնքան նենգ չէ, ինչքան դավադրության հեղինակներն են։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը