Կարծիք

21.06.2019 10:15


Սա դավադրություն է մեր երկրի ու ժողովրդի դեմ

Սա դավադրություն է մեր երկրի ու ժողովրդի դեմ

Նախկին դասակարգային հասարակությունների ամենաթույլ և խոցելի տեղերից մեկն այն էր, որ մարդիկ պետական պաշտոնները զբաղեցնում էին հիմնականում ժառանգությամբ, որի արդյունքում արժանավորները դուրս էին մնում պետական կառավարման համակարգից, իսկ նրանց տեղը գրավում էին բարձր դասից սերված տգետ, լկստված, կյանքի փորձ ու մասնագիտական փորձ չունեցող ջահել-ջուհուլները, որն էլ իր հերթին վերնախավի լճացման պատճառն էր դառնում, և որի արդյունքում պետությունը քանդվում էր:
Հիմա այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ նման է դրան. այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը դե յուրե դասակարգային երկիր է, ու մեզանում գոյություն ունի ինչ–որ բարձր դասակարգ-կաստա, որի մեջ մտնող պատանիներն ու պարմանուհիները, միմյանց հերթ չտալով, ստանձնում են երկրի ամենաբարձր ու ամենապատասխանատու պաշտոնները (երևի թե իրենց երակներով կապույտ արյուն է հոսում՝ ՔՊ-ական մյուռոնով օծված, իհարկե):
Ախր, ա՛յ աննորմալներ, էդ երեխաները դեռ երեկ են իրենց հետույքները ինքնուրույն սրբել սովորել, ո՞ւր եք դրանց այդպիսի կարևորագույն ոլորտներ վստահում:
Ես արդեն լրիվ համոզվում եմ, որ սա դավադրություն է մեր երկրի ու ժողովրդի դեմ, այս ամենը միայն մեկ բացատրություն ունի, այն է՝ անել ամեն ինչ մեր փոքրիկ երկիրը աշխարհի երեսից ջնջելու համար, այլ բացատրություն այս գժանոցը բնութագրելու համար ուղղակի անհնար է գտնել:
Ամեն ինչ տեսել ու լսել էինք, է՛լ արիստոկրատիա, է՛լ դեմոկրատիա, է՛լ օխլոկրատիա, է՛լ կլեպտոկրատիա, բայց մանկապարտեզակրատիա դեռ չէինք տեսել. սա ուղղակի խայտառակություն է, տեսեք, թե ովքեր են նստած Ազգային ժողովում, ովքեր են Կառավարությունում, ովքեր են դատական իշխանության մեջ սկսում հայտնվել: Չեմ ասում, որ նախկինների ժամանակ վիճակը բարվոք էր, որ նրանց ժամանակ արժանավորներն էին հայտնվում այն տեղերում, որտեղ որ պիտի հայտնվեին, իհարկե, սոցիալական վերելակների համակարգը նրանց ժամանակ նույնպես չէր գործում, կարիերային աճի համար լճացած բյուկրատական համակարգը նույնպես համը հանում էր, բայց նրանց ժամանակները համեմատել ներկայիս գժանոցի հետ, կարծում եմ, ճիշտ չի լինի: Այն, ինչ հիմա է կատարվում Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, դուրս է ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նույնիսկ ամեն տիպի անհեթեթությունների սահմաններից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը