Կարծիք

21.06.2019 10:20


Իրավական անարխիա՝ հանուն «նախկինների» ոչնչացման»

Իրավական անարխիա՝ հանուն «նախկինների» ոչնչացման»

«Իրավական անարխիա՝ հանուն «նախկինների» ոչնչացման․

1) ՀՀ վարչապետի կոչով Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երևույթ՝ դատարանների արգելափակում։ Վարչապետը կարող էր համարվել ռեկորդային «իրավական անարխիստ», եթե չլիներ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, ով գերազանցեց այդ ռեկորդը։

2) Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Այսօր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ «ՍԴ-ում կա միայն երկու դատավոր», և որ «ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները»։

3) Արդեն պարզ է, որ Վահե Գրիգորյանը կոմպետենտ չի։

4) Ներկա իշխանություններն էս պահի դրությամբ էնքան են վնասել ՀՀ իրավական համակարգին, որ ունեն մեղքերը քավելու միայն մի տարբերակ՝ մոտակա երկու տարում ՀՀ-ում միջին աշխատավարձը հասցնել առնվազն 1.000.000 դրամի։

5) Նույնիսկ եթե ներկա իշխանություններին համեմատենք կոռումպացված նախկինների հետ, էս պահի դրությամբ նախկինները արդեն «հաղթում են»։

6) Եթե կա մարդ, ում «դուր են եկել» Վահե Գրիգորյանի հայտարարությունները, ապա այդ մարդը.
ա) Վահե Գրիգորյանն է,
բ) Նիկոլայ Բաղդասարյանն է,
գ) Վահե Գրիգորյանի ընտանիքի անդամներից է,
դ) նոր իշխանությունների կույր ֆանատ է (VAHEN IRAVABANUTYAN ASTVAT E),
ե) ահավոր նեղված է նախկին իշխանություններից (HAHA, NAXKINNER, DEZ HASNUM A),
զ) իրավաբան չի (ուղիղ և անուղղակի իմաստներով)։ Այո, սա արդեն բաժանարար գիծ է։

7) Վահե Գրիգորյանին ընտրած «կնոպկա սեղմողներ», հուսով եմ՝ փոշմանել եք ձեր արածից։

8) Եթե վկայակոչելու եք «ՍԴ անդամ – ՍԴ դատավոր» տխմարագույն դեմագոգիկ բառախաղը, ապա կարդացեք ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը։

9) Եթե «շարունակում են պաշտոնավարել» բառերը մեկնաբանում եք՝ որպես «շարունակում են մուկ տշել», ապա ցավում եմ ձեր համար»:

Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը