Լրահոս

08.04.2010 16:51


Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ

Ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն  կայցելի Ադրբեջան։

Ինչպես տեղեկացնում է «АПА»-ն, հղում կատարելով «Haberturk» հեռուստաընկերությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Նա ընդգծել է, որ Ֆիրուդին Սինիրլիօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է հանձնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը։

Ընդգծենք, որ Ֆիրուդին Սինիրլիօղլուն  ապրիլի 7-ին այցելել էր Հայաստան և նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել Էրդողանի նամակը։

«Այցի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել միջուկային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահների և Թուրքիայի վարչապետի հանդիպումը կազմակերպելու  վերաբերյալ, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ը»,-գրում է «АПА»-ն։

 

Այս խորագրի վերջին նյութերը