Լրահոս

25.06.2019 10:35


Արենի գյուղում 30 հա խոտածածկույթ է այրվել

Արենի գյուղում 30 հա խոտածածկույթ է այրվել

Հունիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 1000 քմ, 300 քմ, 300 քմ, 1500 քմ, 2000 քմ, 500 քմ, 15 հա, 200 քմ, 1500 քմ, 1200 քմ, 3000 քմ, 1000 քմ, 2000 քմ, 1000 քմ, 2000 քմ, 1.8 հա, 300 քմ, 1000 քմ, 3000 քմ, 700 քմ, 300 քմ խոտածածկ տարածք

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 8000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Պտղնի գյուղում՝ մոտ 3000 քմ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3.5 հա

Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ մոտ 2000 քմ, Սիսավան գյուղում՝ 1500 քմ, Կանաչուտ գյուղում՝ 2500 քմ, Արալեզ գյուղում՝ 200 քմ, Արգավանդ գյուղում՝ մոտ 3000 քմ, Դարբնիկ գյուղում՝ մոտ 1500 քմ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 200 քմ, Էջմիածին քաղաքում` 1000 քմ և 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 10 հա, Մուսալեռ գյուղում՝ 500 քմ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 4.5 հա, Աճանան գյուղում՝ 1.5 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ մոտ 700 քմ

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 30 հա

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը