Աշխարհ

27.06.2019 13:25


Բահամյան կղզիներում շնաձկները հոշոտել են երիտասարդ աղջկան

Բահամյան կղզիներում շնաձկները հոշոտել են երիտասարդ աղջկան

Բահամյան կղզիներում երեք շնաձուկ հարձակվել է երիտասարդ աղջկա վրա: Կղզիներից պաշտոնյաները հայտնել են, որ շնաձկները պոկել են Լոս Անջելեսի շրջանից 21-ամյա Ջորդան Լինդսեյի ձեռքը, ինչպես նաեւ կծել նրա ոտքերը եւ հետույքը: Աղջիկը մահացել է:

FoxNews-ը հաղորդում է, որ նրա ընտանիքը ստորջրյա լողի ժամանակ տեսել է շնաձկներին եւ փորձել զգուշացնել նրան, սակայն Լինդսին չի լսել նրանց:

«Զբոսաշրջության նախարարությունը Բահամյան կլղզիների կառավարության եւ ժողովրդի անունից իր խորին ցավակցությունն է հայտնում Ռոզ կղզու մոտ՝ Նյու Փրովիդենսից քիչ հեռու շնաձկների հարձակման զոհի հարազատներին եւ ընկերներին», - հայտնել է Զբոսաշրջության նախարարությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը