Աշխարհ

27.06.2019 14:25


Ավիավթար Ռուսաստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Ավիավթար Ռուսաստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Նիժնեանգարսկի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ հարվածելով շենքին և հրդեհվելով։ Պատահարի հետևանքով մահացել են երկու օդաչուները, հոսպիտալացվել է 21 ուղևոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինքնաթիռն Ուլան Ուդե էր ուղւժևորվում, սակայն շարժիչներից մեկը խափանվել էր, և անձնակազմը որոշել էր վերադառնալ օդակայան։ Ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ 1 երեխա։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը