Կարծիք

27.06.2019 18:37


Դանիելյանը կատարեց այս գործով իր հիմնական առաքելությունը՝ Հայաստան-Արցախ նոր անջրպետի խորացումը

Դանիելյանը կատարեց այս գործով իր հիմնական առաքելությունը՝ Հայաստան-Արցախ նոր անջրպետի խորացումը

Նախագահ Քոչարյանի կալանավորումը դատական ապօրինի որոշման արդյունք է, սակայն միայն խոսել վերջին դատավոր Դանիելյանի մասին և վերագրել այս ապօրինությունը միայն իրեն նույնն է, որ չխոսել ոչնչից։

Այս գործը, որում մեղադրյալ է նշանակվել նախագահ Քոչարյանը, չի կարելի դիտարկել որպես իրավական պրոցես, քանի որ այս գործում գերակշռում է քաղաքական կոմպոնենտը։ Վերջին որոշմամբ դատարանը ընդամենը կատարեց քաղաքական իշխանությունների հրահանգը՝ այդպիսով ազատվելով վեթինգ կոչվածի իրեն հասանելիք մասնաբաժնից։ Ես ցավով եմ գրում, որ մեր հետ, մեր կողքին ապրում են դատավորներ, ովքեր աղերս չունեն օրինականության հետ, ու հենց դրանով դառնում են կառավարելի, սկսած դատավոր «Հրաչից», ով ուզի-չուզի կալանք պիտի տա, վերջացրած վերջին դատավոր Դանիելյանով։ Սակայն վերջինս, բացի Քոչարյանի կալանավորման ապօրինի որոշումից, կատարեց մեկ այլ ավելի քաղաքական ու առավել վտանգավոր գործառույթ։ Նա այս որոշմամբ հետևողական խորացրեց մեր քաղաքական իշխանության կողմից սկսված և քայլ-քայլ առաջ տարվող Հայաստան-Արցախ աղճատողական քաղաքականությունը՝ կասկածի տակ առնելով Արցախի նախագահների հեղինակությունը։

Դանիելյանը կատարեց այս գործով իր հիմնական առաքելությունը՝ Հայաստան-Արցախ նոր անջրպետի խորացումը։ Իսկ հրահրել լարվածություն Հայաստանի և Արցախի միջև սա ոչ միայն ապօրինի է, այլ սա ազգային դավաճանություն է։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը