Աշխարհ

28.06.2019 13:10


Թրամփը Մերկելին «ֆանտաստիկ մարդ» է համարում

Թրամփը Մերկելին «ֆանտաստիկ մարդ» է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ֆանտաստիկ մարդ» է, եւ նա «ուրախ է, որ Մերկելն իր ընկերն է», տեղեկացնում է AP-ը։

Թրամփը եւ Մերկելը հանդիպել են Ճապոնիայում՝ G20-ի գագաթաժողովի կուլուարներում, նա եւ Մերկելը «խոսելու բան ունեն», բայց Թրամփը չի նշել, թե կբարձրացնի՞ արդյոք ՆԱՏՕ–ի հարցը։

Մերկելն ասել է, որ ցանկանում է քննարկել Իրանի հարցը, ահաբեկչության դեմ պայքարն ու Արեւմտյան Աֆրիկան։

Անցած տարի Մերկելն ասել էր, որ կանցլերի հինգերորդ ժամկետին չի հավակնում, իսկ Թրամփը դժգոհել էր, որ Գերմանիան օգտվում է ԱՄՆ արտոնություններից ՆԱՏՕ-ին աջակցելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը